Search
Close this search box.

Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխայի վիճակը դեպի լավն է գնում․ ԲԿ

Արցախի «Արևիկ» բուժմիավորումում բուժում ստացող 4 ամսական երեխայի վիճակը դեպի լավն է գնում։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին բուժհաստատությունից։

Երեխայի ջերմությունը երբեմն բարձրանում է մինչև 38,5, իջեցնում ենք, բայց բժիշկների վերահսկողության տակ է, որոշակի դրական տեղաշարժ կա»,- փոխանցեցին բուժհաստատությունից։

Նշենք, որ փոքրիկի մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ»։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։

«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու