Search
Close this search box.

Վարչապետը կոտրեց Դավոսյան սառույցը

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին, որը կայանալու է հունվարի վերջին: Այս տեղեկությունը Lragir.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել էվարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
«Վարչապետն ավելի վաղ իր ասուլիսում էլ էր ասել, որ նախատեսվում է նման այց: Իսկ հաջոդ շաբաթ արդեն պաշտոնական հայտարարությունն կլինի այդ մասին, երբ մեկնելու օրերը հստակեցվեն»,- ասել է մամուլի քարտուղարը:
Դավոսի համաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել վարչապետին, և այսօրվա տեղեկություններով՝ Հայաստանից Դավոս կմեկնի Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը:
Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանը չէր մասնակցում Դավոսի տնտեսական համաժողովներին:

Այս Բաժնից