Search
Close this search box.

«Ժամանակ». Ինչպես են «Նուբարաշենի» բանտի «օրենքով գողերն» ընդունել Ճվճվ Արոյի որդիներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ Ճվճվ Արոյի նախօրեին կալանավորված երկու որդիներին՝ Սարգիս և Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների։ Մեզ հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն և տեղավորեն Սարգիսին և Սերժին։ Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային երկու ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարևոր պատճառ է։ Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգևատրում է լինելու»:

Մանրամասը`թերթի այսօրվա համաում:

Այս Բաժնից