Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթարի հետևանքով 19-ամյա ժամկետային զինծառայող է մահացել

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ հունվարի 6-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա Պարգև Սարիբեկյանը:

Վերջինս Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել հունվարի 2-ին: Այդ օրը, ժամը 19:10-ի սահմաններում Պ. Սարիբեկյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքի մոտ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Վթարի հետևանքով Պ. Սարիբեկյանը ու ուղևոր՝ համաքաղաքացի 18-ամյա Էդգար Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով Պ. Սարիբեկյանը ժամկետային զինծառայող էր և օրինական հիմունքներով եկել էր արձակուրդ: