Search
Close this search box.

Ապօրինի որսած սիգ ձուկն առգրավվել և ուղարկել են մանկատուն, մանկապարտեզներ, տուն-ինտերնատ

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 22 իրավախախտում, 10-ի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.396.750 ՀՀ դրամ:

ՀՀ ԲՆ-ից տեղեկացնում են, որ կենդանական աշխարհի պահպանության ոլորտում  արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 3 դեպք (առգրավվել է 326 հատ` 157 կգ սիգ տեսակի ձուկ) և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 367 հատ` 148.3 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել է Գավառի մանկատուն, մարզի մանկապարտեզներ, Սևանի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։

Այս Բաժնից