Search
Close this search box.

Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալ եմ հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից անցկացված «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 մրցույթի արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նույնպես ընդգրկվել է 10 լավագույնների թվում։

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իր օգտին. «Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ`հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար:

Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ`հասնելու նորանոր հաջողությունների`ի ուրախություն իմ ազգի»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Այս Բաժնից