Search
Close this search box.

«Ինտերը» արդեն բանակցել է Հենրիխ Մխիթարյանի գործակալի հետ

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը Մինո Ռայոլայի հետ քննարկել է Հենրիխ Մխիթարյանի առաջիկա տրանսֆերի մասին հարցը: Այդ մասին հայտնում է ակումբի FcInterNews պաշտոնական կայքը:

«Կապտասեւերի» տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպել է մեր ֆուտբոլիստի գործակալի հետ եւ հույս հայտնել, որ առաջիկա հունվարին ակումբը կկարողանա վարձակալել 28-ամյա կիսապաշտպանին:

Ինչպես նշում է աղբյուրը, վերջին խոսքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը ցանկանում է ֆուտբոլիստին վաճառել ձեռնտու գնով: Իտալացիները հույս ունեն, որ պորտուգալացի մասնագետը, որը շատ լավ հարաբերություների մեջ է իր նախկին ակումբի հետ, կտա իր համաձայնությունը, եւ Հենրիխ Մխիթարյանը հունվարին կտեղափոխվի հենց «Ինտեր»:

Այս Բաժնից