Search
Close this search box.

«Ժողովուրդ». Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո առաջացած լարված իրավիճակն ավելի է սրվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո լարված իրավիճակը հանդարտվելու փոխարեն ավելի է սրվում: Ինչպես հայտնի է՝ համայնքապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի օր առաջ Խուդոյանի կողմնակիցները՝ Ավետիք Սմբատյանի գլխավորությամբ, գնացել են մարզեպտ Սարգսյանի մոտ, պահանջել, որ նախկին գյուղապետ Մամիկոն Սմբատյանը չդառնա Եղեգիսի համայնքապետի տեղակալ:

Մարզպետը հստակ պատասխան չի տվել` ասելով, թե դա իր լիազորություններից դուրս է: Եւ Ավետիք Սմբատյանն ու նրա կողմնակիցները հանդիպումից անմիջապես հետո եկել են գյուղամեջ, կոտրել են գյուղապետարանի աստիճանները: Նախկին եւ ներկա համայնքապետերի թիմակիցների միջեւ բախումն ու ծեծը շարունակվել է անգամ ոստիկանների ներկայությամբ, ավելին` վեճին միջամտած ոստիկանները եւս վնասվածքներ են ստացել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից