Search
Close this search box.

Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետի օրոք շարունակվում է ջրի գնով հողերի օտարումը

2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց 1984թ․-ին ծնված, Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ Դավիթ Սարգսյանը, ով 2021թ․ հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշոր համայնքի ավագանու ընտրություններով ձեւավորված ավագանու կողմից ընտրվեց համայնքի ղեկավար։

Նա իր անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրել է՝ <<արու>> Ն․ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանի ընկեր, <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության անդամ Դ․ Սարգսյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Դիլիջանի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 2022թ․ ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշում ընդունել է քաղաքացի Սուրեն Մանուկյանին աճուրդային կարգով հողամաս օտարելու մասին։ Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մարտի 18-ի թիվ 149-Ա որոշմամբ 2022թ. ապրիլի 18-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 690.9քմ հողամաս , Դիլիջանի Սարալանջի փողոցի թիվ 40/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 4836300 դրամ մեկնարկային գնով, աճուրդում 4836300 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւանի Կոմիտասի 7/2 շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանը, այդ մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է արձանագրություն: Համայնքի ղեկավարի ապրիլի 18-ի մեկ այլ որոշմամբ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> Սարալանջի փողոցի 40/1 հասցեում գտնվող 690,8 քառակուսի մետր հողամասը , բնակելի տուն կառուցելու նպատակով օտարվել Երեւանի Նազարբեկյան փողոցի բնակիչ Իրինա Ալեքսանյանին, ով կայացած աճուրդում հաղթել է 4835600 դրամ գնով։ Ապրիլի 18-ին Դ․ Սարգսյանը որոշել է Սարալանջի փողոցի 38/1 հասցեում գտնվող, աճուրդի ներկայացված 690․9 քմ հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով 4836300 դրամով օտարել Երեւանի Վաղարշյան փողոցի բնակիչ Դավիթ ԻշխանյանինԴիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման հողերի մեծ մասը նախկինում օտարվել է, ազատ հողեր գրեթե չկան, այդ հողերի մեկ քառակուսի մետրի շուկայական ամենանվազագույն գինը մոտ 10 հազար դրամ է։ Մայիսի 5-ին Դիլիջան համայնքի ավագանին, միաձայն, 18 կողմով որոշել է համաձայնություն տալ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Գյուղատնտնտեսական նշանակության հողերից>> 48049.7քմ մակերեսով թվով 6 հողամասերը, <<Բնակավայրերի հողերից>> 1169.2քմ ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գները։ Եվ կրկին աճուրդային վաճառքի ներկայցված մեկնարկային գները շուկայականից ցածր են։ Օրինակ՝ <<Բնակավայրերի հողերից>> Կալինինի փողոցում գտնվող հասարակական կառուցապատման համար նախատեսված 360 քմ հողամասի աճուրդ-վաճառքի մեկնարկային գին է սահմանված 2 միլիոն 520 հազար դրամը,Օրձոնիկիձեի փողոցի 376 քմ հողամասի մեկնարկային գին՝ 2 միլիոն 632 հազար դրամը եւ այլն։

Ապրիլի 26-ին համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշում է կայացրել իր խորհրդական Աշոտ Թամրազյանին մայիսի 1-ից աշխատանքից ազատելու մասին։ Այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող , շուտով 38 տարին բոլորող Դիլիջանի համայնքապետն ունի առաջին տեղակալ ՝Արամ Բազինյանը, խորհրդական՝ Նոնա Գրիգորյանը, եւ համայնքի ղեկավարի օգնական՝ Յուրի Ալիխանյանը։

Լուսանկարում՝ համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը, լուսանկարը՝ Դիլիջանի համայնքապետարանի ինտեներտային կայքից։

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս Բաժնից