Search
Close this search box.

2018թ-ից ի վեր շատ հարցեր կային .Ինչու՞ կամ ինչպե՞ս է ստացվել, որ Փաշինյան Նիկոլի երեխաները սովորել են Էստոնիայում

2018թ-ից ի վեր շատ հարցեր կային: Դրանք աստիճանաբար գտել են իրենց պատասխանները: Այնուհանդերձ, դեռ կան հարցեր, որոնց պատասխանը չկա կամ, ավելի ճիշտ՝ չկա ողջամիտ պատասխան:

Օրինակ՝

1.Ինչու՞ կամ ինչպե՞ս է ստացվել, որ Փաշինյան Նիկոլի երեխաները սովորել են Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանում:

2.Ինչու՞ կամ ինչպե՞ս է ստացվել, որ 2022թ մարտի 24-ից սկսած ՌԴ ՊՆ քարտեզներում փոխվեց Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի անվանումը: Մինչ 2022թ մարտի 24-ը այն «Фарух» էր, դրանից հետո՝ «Фурух»:

3.Ինչու՞ կամ ինչպե՞ս է ստացվել, որ ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր, ճանաչված ՔՊ-ական և սորոսական Հ.Հ.-ի առանձնասենյակի մշտական հաճախորդները, դուրս գալով վերջինիս առանձնասենյակից, հայտնվում են խորհրդարանական ընդդիմության հանրահավաքների, իսկ հանրահավաքներից հետո՝ առանձնասենյակի կիզակետում:
Հետաքրքիր է, չէ՞:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Այս Բաժնից