Search
Close this search box.

Գլխատել է կնոջը երեխաների աչքի առաջ և նրա գլուխը խցկել սառցարանի մեջ

Տեխաս ամերիկյան նահանգի բնակչին դատապարտել են 52 տարվա բանտարկության այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ գլխատել է իր կնոջը երեխաների աչքի առաջ, հաղորդում է New York Post-ը:

Pastinfo-ի փոխանցմամբ՝ 24-ամյա Դեվիդ Դաուզաթը զանգահարել է իր կնոջ՝ Նատաշայի, ազգականներին ու պատմել, որ սպանել է նրան: Ժամանած ոստիկանները հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներով կնոջ դիակը և տղամարդուն, ում հագուստը ողողված է եղել արյամբ:

Սպանությունը տեղի է ունեցել զույգի ավտոտանը, այնտեղ են գտնվել նաև նրանց երեխաները՝ մեկ և երկու տարեկան: Կնոջ գլուխը Դաուզաթը դրել է սառցարանի խցիկի մեջ:

Նշվում է, որ փոքրիկները չեն տուժել: Տեղի ունեցածի պատճառները չեն հայտնվում:

lenta.ru-ն հաղորդում է, որ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մի գործով դեկտեմբերի 14-ին ամերիկյան Այովա նահանգի դատարանը 43-ամյա Նիկոլ Ֆիննին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության մեջ: Նա սովամահ է արել իր 16-ամյա դստերը:

Լսումների ժամանակ դատախազները պատմել են, որ կինը երեք երեխաներին պահում էր առանց կահույքի մեկ սենյակում, նրանց ուտելիք չէր տալիս և արգելում էր ցնցուղ ընդունել: Ժամանակ առ ժամանակ անչափահասներին հաջողվել է փողոց դուրս պրծնել պատուհանից և ուտելիք խնդրել հարևաններից: Հյուծվելու հետևանքով մահացել էր 16-ամյա Նատալին, մահվան պահին նրա կշիռն եղել է 38 կգ:

Այս Բաժնից