Search
Close this search box.

Ինչպե՞ս խուսափել ճարպակալումից

Սիրտանոթային հիվանդություններ ունեցողներին բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել սննդին։ Քիչ չեն նման խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր մշտապես ձեռքի տակ են պահում, բժիշկների կողմից ընդունված երաշխավորությունները։ Ինչի՞ց խուսափել, ի՞նչ է կարելի, եւ ո՞ր սննդատեսակներն են անհրաժեշտ։ Ոմանք խոշորատառ դարձրած այդ աղյուսակը փակցրել են իրենց խոհանոցներում։ Եվ այսպես՝ անհրաժեշտ է օգտագործել՝ բուսական յուղ, սոխ, սխտոր, կանաչի, ծովային ձուկ (խաշած, մարինացված կամ բուսայուղով տապակած), ծովային կաղամբ, ջրով պատրաստված վարսակի շիլա։

Օգտակար է բուսական սառը բորշչը։ Իսկ բանջարեղենն ու մրգերը պետք է ուտել կեղեւով։ Ուշադրություն՝ չափավոր քաշ ունեցող հիվանդներին թույլատրվում է օգտագործել քիչ քանակությամբ մակարոնեղեն, բրինձ, բավարար քանակությամբ ցորենի թեփից պատրաստված եւ տարեկանի հաց։ Անհրաժեշտ է օգտագործել միայն բնական հյութեր։ Ոչ ավելի հաճախ, քան շաբաթը երկու անգամ կարելի է ուտել՝ հավի սպիտակ եւ տավարի ոչ յուղոտ միս՝ խաշած վիճակում, դրանց երկրորդային արգանակը (երբ խաշելիս մեկ անգամ ջուրը թափվում է), գետի ձուկ՝ այդ թվում՝ կարմիր, ցորենի թեփից պատրաստված եւ տարեկանի հաց, հնդկաձավար՝ ջրով խաշած եւ առանց յուղի, խաշած կարտոֆիլ, բրինձ, սունկ, ձու, ոչ քաղցր կետչուպ, մանանեխ, սոյայի սոուս, աջիգա, քացախ, համեմունքներ, ընկույզ, նուշ, պնդուկ, թեյ, լուծվող սուրճ՝ առանց շաքարի, օղի, կոնյակ, վիսկի, դառը գինի։

Չի կարելի ուտել մեծ քանակությամբ խտացված յուղեր պարունակող սննդամթերք՝ կաթնամթերք, ոչխարի, խոզի միս, խոզի յուղ, մարգարին, ապխտած միս, մսային յուղոտ արգանակներ, լյարդ եւ ներքին այլ օրգաններ, կարմիր միս եւ թռչնի կաշի, թառափ, խավիար (ձկան), լյարդ, խեցգետին, կրիվետկա, մալյուսկա, մայոնեզ, բարձր որակի ալյուրից պատրաստված հաց եւ սուխարի, ինչպես նաեւ հրուշակեղեն, մակարոնեղեն, կակաո, շոկոլադ, սեւ սուրճ, շաքար, մեղր, քաղցր եւ գազավորված ըմպելիքներ, գարեջուր, քաղցր գինիներ, լիկյորներ։

Այս Բաժնից