Search
Close this search box.

Մոսկվայի քաղաքապետը սպառնում է պատժել ցուցարարներին

Մոսկվայի իշխանությունները պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քաղաքում կարգուկանոն պահպանելու համար, այսօր հայտարարել է Սերգեյ Սոբյանինը։ Քաղաքապետը զգուշացրել է, թե «փողոցային անկարգություններ կազմակերպելու բոլոր փորձերը հետևողականորեն կկասեցվեն»։

«Մենք չենք վախենում արտաքին թշնամուց, երբ միասնական ենք և կուռ։ Մեզ փորձում են պառակտել, իրար դեմ հանել, կռվեցնել, սակայն չեն հաջողելու»,- սոցիալական ցանցերում գրել է Սոբյանինը։

Իրավապաշտպանների տվյալներով, վերջին օրերին Ռուսաստանի ավելի քան հարյուր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով Ուկրաինայի դեմ սկսված պատերազմի դեմ։ Ըստ նախնական տվյալների, ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 6500 մարդու, գերակշռող մասը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

экономите время и до 30% от стоимости