Search
Close this search box.

Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել Varks.am-ի մասնաճյուղի վրա. հափշտակել են խոշոր գումար

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում անհայտ անձը հրազենի նմանվող ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղ և աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարաքում տեղադրված տեսախցիկների կողմից։

Այս Բաժնից