Search
Close this search box.

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ հրապարակվեց «Իգլա»-ի և փողերի լվացման գործով ամբաստանյալների դատավճիռները:

Սամվել Բաբայանը դատապարտվեց  6 տարվա ազատազրկման (դատախազը պահանջել էր 7 տարի)

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։

Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման , սակայն այն պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանելով 2 տարվա փորձաշրջան։ Անդրանիկ Քոչարյանը,  Ժորա Զաքարյանը,Դավիթ Հարությունյանը դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման և նրանց նկատմամբ նույնպես  չի կիրառվի պատիժը՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։

Այս Բաժնից