Search
Close this search box.

Հրատապ․ Զինվորական ծառայության տարիքային շեմը բարձրացվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը հեղինակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

Կառավարությունն առաջարկել էր սպայական և շարքային կոչումների համար սահմանել տարբեր տարիքային շեմեր:

«Գործող օրենքում ամրագրված 40 տարեկանն առաջարկվում է դարձնել 45, իսկ 45 տարեկանը՝ 50: Կրտսեր սպայական կազմի համար առաջարկվում է 48-ը 52 տարեկան դարձնել, ավագ սպայական