Search
Close this search box.

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց արտոնությունների մասին Գերմանիայի ԱԳՆ-ի առաջարկը խոշոր սկանդալի պատճառ է դարձել

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց արտոնությունների մասին Գերմանիայի ԱԳ նախարարի առաջարկը խոշոր սկանդալի պատճառ է դարձել գերմանական հասարակությունում: Ոչ միայն պրոֆիլային կազմակերպությունները, այլ նաեւ քաղաքացիները սոցցանցերում համարում են այդ գաղափարը՝ որպես չափազանց անպատասխանատու եւ վնասակար:

Ավելի վաղ Մաասը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «հիմնական իրավունքները» պետք է վերադարձվեն նրանց, ովքեր պատվաստվել են, քանի որ «եթե ռեստորանում կամ կինոյում հավաքվեն միայն պատվասված մարդիկ, նրանք այլեւս վտանգ չեն ներկայացնի միմյան նկատմամբ», հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գերմանիայում նոյեմբերի 2-ից գործում են կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներ, դետկեմբերի 16-ից դրանք խստացվել են, իսկ հունվարի 11-ին սահմանվել են լրացուցիչ միջոցներ: Երկրում փակ են բոլոր հաստատությունները, բացի մթերային խանութներից, փոքր տնտեսական խանութներից, դեղատներից, օպտիկայի սրահներին, բանկերից, թերթի կրպակներից, փոստի բաժանմունքներից, կենդանաբանական խանութներից, բուժհաստատություններից: Դպրոցներն ու ինստիտուտները գործում են առցանց ռեժիմում: Մասնավոր անձանց հանդիպումները թույլատրվում են միայն միեւնույն տնային տնտեսության անդամների կազմով եւ առավելագույնը եւս մեկ մարդ այլ տնային տնտեսությունից: