Search
Close this search box.

Գյումրիում ոստիկանությունը բերման է ենթարկել փողոցը փակելու ակցիայի 8 մասնակցի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նոյեմբերի 20-ին Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը փակած ակցիայի 8 մասնակից բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունց:

Ավելի վաղ մի խումբ անձիք փորձել էին փակել Շիրակի մարզպետարանի հարակից փողոցը:

Ճանապարհը փակ էր մնացել մոտ 20 րոպե, ինչից հետո ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները խնդրել էին բացել ճանապարհը: Ցուցարաները չէին ենթարկվել: Ակցիայի մասնակիցներին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Գյումրու Մուշի բաժին:

Ոստիկանները տարածքն ազատել են ճանապարհ փակած մեքենաներից, իսկ առանց համարանիշ մեքենաները ակտավորվել են: