Search
Close this search box.

Ովքեր են պատգամավորի տան վրա հարձակված անձինք

Քիչ առաջ հայտնել էինք, որ անհայտ անձինք մի քանի ջիփերով գնացել են Իմ քայլից ժամեր առաջ դուրս գալու հայտարարություն արած պատգամավոր Վարդան Աթաբեկյանի Պտղնիում գտնվող առանձնատուն՝ ռազբորկայի, պատճառը թերեւս պատգամավորի հայտարարությունն է, ասացին, որ այն ավելի շատ ավազակային հարձակման է նման, քանի որ անհայտ անձինք բռնի գործողություններ են փորձել իրականացրել:

Հենց նոր մեզ են փոխանցել պատգամվորի առանձնատան վրա «գրոհայինների» լուսանկարը: Այլ մանրամասներ դեռեւ հայտնի չէ, պատգամավորը չպատասխանեց մեր զանգերին:

Հիշեցնենք, որ նրա հայրը Նելսոն Աթաբեկյանն ազատամարտիկ է եղել։ Նա արցախյան առաջին պատերազմում զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս ու հենց այս փաստն էլ վճռորոշ է եղել պատգամավորի՝ խմբակցությունից հեռանալու որոշման հարցում: