Search
Close this search box.

Ոտքի՛, պատվախնդի՛ր հերոս Հայ Ժողովուրդ. «Հայոց Արծիվների» սեպտեմբերյան հաղթական միտինգի օրն ու ժամը հայտնի է

«Հայոց Արծիվների» սեպտեմբերյան հաղթական միտինգի մեկնարկը.
Ոտքի՛, պատվախնդի՛ր հերոս Հայ Ժողովուրդ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցության)՝ Երևան քաղաքի կենտրոնական գրասենյակում՝ «Արծվատանը», ՀՀ պարետի՝ Արտակարգ դրության ժամանակ հավաքների անցկացման մասին որոշման հակահամաճարակային բոլոր կանոններին համապատասխան, տեղի է ունեցել Կուսակցության ղեկավար կազմի ժողովը, որին մասնակցել են Կուսակցության Նախագահությունը, Կուսակցության նախագահի աշխատակազմը, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի անդամները, հյուրեր: Ընդամենը՝ 250 մարդ:
Ժողովը վարել է Կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ով ներկաներին տեղեկացրել է, որ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հաղթական հավաքը (միտինգը) տեղի է ունենալու սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում, և հավաքի (միտինգի) անցկացումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:
Կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը պաշտոնապես հայտարարեց սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հաղթական հավաքի (միտինգի) մեկնարկը և ներկայացրեց սեպտեմբերի 19-ի հաղթական հավաքի (միտինգի) օրակարգը.

Առաջին. Հրապարակում համախմբված հայրենատեր բազմահազար Հայերի կողմից հիմնադրել «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Ազգային Շարժում, որը հաղթական հավաքի (միտինգի) ժամանակ Հայաստանի ազգային-պետական-քաղաքական դաշտից գլխատելու է Հայաստանի ու Հայ Ազգի համախմբման, անվտանգության, զարգացման, հզորացման ակունքը փակած Եռագլուխ հրեշին (հրեշի երեք գլուխների անունները կհայտարարվեն հաղթական հավաքի (միտինգի) ժամանակ)։

Երկրորդ. Հիմնադրված «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Ազգային Շարժման կողմից՝ հրապարակում ներկայացնել Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանության առաջին 24 ժամվա ընթացքում հրապարակվելիք հեղափոխական 13 որոշումները:

Երրորդ. Հրապարակում, պաշտպանելով ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՍՈւՐԲ արժեքները՝ ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ, ԲԱՆԱԿ, ԵՌԱԲԼՈւՐ, ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ, հեռացնե՛լ ամերիկահպատակ և հայաստանակործան Փաշինյան Նիկոլին ու Հայաստանի գործող թրքապաշտ ապազգային իշխանությունը, և, ՀԵՐՈՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ մասնակցությամբ ու աջակցությամբ, անմիջապես ձևավորել Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանություն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան