Search
Close this search box.

Սարգիս Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր, տան կրտսերը. նոր տեղեկություններ զոհված զինծառայողից

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած զինծառայող Սարգիս Ղուլյանն Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավարը` Սարիբեկ Կարապետյանը, հայտնեց, որ Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր։

«Սարգիսը տան փոքրն էր։ Նա ապրում էր ընտանիքի` հոր, մոր տատիկի, քույր ու եղբոր հետ։ Սարգիսը շատ լավ տղա էր` խելոք, լավ սովորող… Բոլորս ցավում ենք»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նա նշեց նաև, որ տղայի ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում։

Հայտնել էինք, որ «Ուրալը» շրջվել է, ինչի հետևանքով Սարգիս Ղուլյանը մահացել է, իսկ 4 զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի հոսպիտալ։ Հոսպիտալից մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն վնասվածք ստացածների առողջական վիճակի մասին հրաժարվեցին մանրամասներ հայտնել։