Search
Close this search box.

ՇՏԱՊ. Լրագրող Լուսինե Խաչատրյանը՝ իր անչափահաս երեխայի հետ գիշերվա այս ժամին հայտնվել է դրսում

Լրագրող Լուսինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Arman Tatoyan, լրագրող գործընկերներ, իրավապաշտպաններ, ոստիկանությունը իմ ու երեխայիս նկատմաբ ապօրինի վտարման գործընթաց է իրականացրել, շուրջ երեք ժամ ես ու անչափահաս երեխաս գտնվում ենք դրսում, իմ ամբողջ արժեքավոր իրերը, փաստաթղթերը և ողջ գույքս իմ տանն են, ես երեխայիս հետ գիշերելու եմ դրսում ու որևէ իրավասու մարմին չի արձագանքում, այսօրվա բոլոր գործողությունների ամբողջ տեսանյութերը, ապացույցները համակարգչիս մեջ են, ինչը պատրաստվում էի հրապարակել, իսկ այն ինչ կհրապարակեմ` դուրս է երևակայությունից, թե ինչպիսի հակաօրինական գործողություններ են իրականացրել փաստաբան Գուրգեն Թորոսյանը, իր վստահորդները` Տիգրան Բաբայան, Անժելա Վիրաբյան և մի շարք շահագրգիռ անձինք` բազմաթիվ անգամներ դուռ կոտրելով, ամենօրյա սարսափի մեջ պահելով ինձ ու դստերս, փորձել եմ ձայնս տեղ հասցնել` պարզելու` ովքեր են հովանավորները, գործը վարչական վարույթում է, կան կասեցված վտարում և ոստիկանական ցանկացած գործողությունների կասեցում` մինչև վարչական վեճի ավարտը, մինչդեռ Մալաթիայի բաժինը դրանք որակել է որպես հին և առանց օրինական հիմքերի այսօր իրականացրել է իր` վաղուց պլանավորած ապօրինի գործողությունները:

Այս պահին ես դրսում եմ և սպասում եմ արձագանքի, հրավիրում եմ Անդրանիկի 27, բն.16, մանրամասները կներկայացնեմ ամբողջությամբ, ես գիշերելու եմ դրսում` երեխայիս հետ, որովհետև վստահ եմ, որ իմ անհրաժեշտ իրերը ոչնչացվելու են վտարում իրականացնողների կողմից, որովհետև դրանց հրապարակելուց հետո շատերը պետք է որ պատասխանատվության ենթարկվեն։ Սպասում եմ Նոր Հայաստանի պաշտպաններին, որոնցից եղել ենք ես և դուստրս»,-գրել է Լուսինե Խաչատրյանը:

Ի դեպ, գրառմանն անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանը. «Ձեզ հետ կկապվեն հիմա մեր աշխատակազմից, այս պահին Ձեր նշած հարցով աշխատանքներ են տարվում։ Այն պահից, երբ ահազանգեցիք, հարցն ուշադրության ներքո է»։