Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ԱՄՆ քաղաքներում. բախումներ ու վանդալիզմի գործողություններ են տեղի ունեցել

ԱՄՆ քաղաքներում բախումներ են տեղի բնակիչների եւ ոստիկանության միջեւ Մինեապոլիսում սպաների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ, հայտնում է BBC News-ը:

Հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ տան դիմաց՝ արդարություն պահանջելով Ֆլոյդի մահվան կապակցությամբ: Ցույցեր են տեղի ունեցել նաեւ Մինեսոտայում, Նյու Յորքում եւ Կալիֆորնիայում:

Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ կոշտ բախումներ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, մասնավորապես՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դենվերում, Հյուսթոնում, Լուիիսվիլում, Ֆենիքսում, Կոլումբուսում եւ Մեմֆիսում:

Ատլանտայում ցուցարարները վանդալիզմի գործողություններ են կատարել. վնասել են շենքերը եւ հրդեհել են CNN- ի գրասենյակների մոտ կանգնեցված ոստիկանական ավտոմեքենաները:

Սպիտակ տան դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ, որի մուտքերը փակ էին, ցուցարարները վանկարկում էին Ջորջ Ֆլոյդի վերջին խոսքերը. «Ես շնչահեղձ եմ լինում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ոստիկանության 44-ամյա սպա Դերեկ Չովինի ձեռքից 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մասին:

Ավելի ուշ Չովինը եւ ևս երեք սպա հեռացվել էին աշխատանքից: Տեսախցիկը ֆիքսել էր այն պահը, երբ սպան խեղդամահ է անում նրան:

Չովինը մեղադրվում է Ֆլոյդի սպանության մեջ: Նա ձերբակալված է եւ երկուշաբթի կկանգնի Մինեապոլիսի դատարանի առջեւ:
Ըստ որ տեղեկությունների ցույցերը հովանավորվում է Ջորջ Սորոսի կողմից

Այս Բաժնից