Search
Close this search box.

Միքայել Մինասյանն ու մյուսները կարող են իջեցնել իշխանության ռեյտինգը, բայց քաղաքական շանս չունեն

Լրագրող Արշալույս Մղդեսյանի կարծիքով՝ նախկինների ակտիվությունը կապված է ԱԺ-ի կողմից ընդունված ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ։ Լրագրողը նկատում է՝ հարցը այն է, թե ինչպես այդ օրենքը կարդարացնի իրեն։

Այնուհետև նշում է՝ ակտիվությունը նաև կարող է կապված լինել իշխանության վարկանիշի անկման հետ։ «Նրանց համար դաշտ է բացվել խոսելու, նրանք հասկանում են, որ գոնե ինչ-որ տեղ նրանց խոսքը կարող է ազդեցություն ունենալ»։ Անդրադառնալով հարցին, թե այս համատեքստում Միքայել Մինասյանն իր քաղաքական հայտարարություններով կարո՞ղ է ընդդիմադիր առաջնորդի հայտն ներկայացնել, նշում է․ «Միքայել Մինասյանն ու մյուսները կարող են իջեցնել իշխանության ռեյտինգը, բայց քաղաքական շանս չունեն»։