Search
Close this search box.

Սարսափելի սպանություն. եղբայրը քրոջ վրա բենզին է լցրել և վառել

Ռուսաստանում տղամարդը քրոջ վրա բենզին է լցրել եւ վառել

Ռուսատանի Յամալո-Նենեցական ինքնավար շրջանում սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Интерфакс լրատվական գործակալությունը, տեղի բնակիչը քրոջ հետ վեճից հետո, բենզին է լցրել նրա վրա եւ վառել։

Դեպքը տեղի է ունեցել Տարկո-Սալե գյուղում։ Հայտնի է, որ տղամարդը եղել է հարբեցող։ Քույրը եւս հակում է ունեցել ալկոհոլի հանդեպ։ Տղամարդը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։