Search
Close this search box.

Հայտնի է՝ մինչև երբ ՌԴ-ն օտարերկրացիներին չի պարտադրի իր երկրից դուրս գալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չեն պարտադրի լքել երկրի սահմանները, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Սահմանել, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չի կիրառվի նրանց՝ երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումը»,- նշված է փաստաթղթում։