Search
Close this search box.

Ինքնամեկուսանալ և ընկերների հետ գարեջուր է խմել. Ավստրալիացի քաղաքապետի կոչը

Ավստրալիական Ուորնամբուլ քաղաքի քաղաքապետ Տոնի Հերբերտին տուգանել են հազար դոլարով՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ABC-ն։

Ավելի վաղ Հերբերտն ուղիղ եթերում դիմել էր քաղաքացիներին և հայտարարել էր կարանտինը պահպանելու անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Ավելի ուշ նրան նկատել էին տեղի հյուրանոցներից մեկի մոտակայքում՝ երեք հոգու ընկերակցությամբ գարեջուր խմելիս։

Քաղաքապետի խոսքերով դա գործնական հանդիպում էր եղել։

Ուորնամբուլի ղեկավարին պարտավորեցրել են 1,5 հազար ավստրալիական դոլար վճարել: Դրանից հետո նա ներողություն է խնդրել քաղաքացիներից իր վարքի համար։