Search
Close this search box.

Իսպանացիներին հենց այնպես 500-ական եվրո կբաժանեն

Իսպանիայի իշխանությունները 2020 թ.-ի մայիսին նախատեսում են ներկայացնել անվերապահ հիմնական եկամուտի հայեցակարգը: Նպաստի չափը դեռևս որոշված ​​չէ, սակայն երկրի իշխանությունները նախնական քննարկում են 500 եվրոյի չափը, գրում է տեղական El Pais պարբերականը:

Նախաձեռնությունը նախատեսված է բոլոր քաղաքացիների համար, այն նախևառաջ պետք է բարելավի այն անձանց վիճակը, որոնց եկամուտներն ամենից շատ են տուժել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: Ակնկալվում է, որ անվերապահ հիմնական եկամուտը կօգնի ծայրը ծայրին հասցնել մոտավորապես մեկ միլիոն ընտանիքի: Ծրագիրը կշարունակի գործել նաև կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո:

Իսպանիան Եվրոպայի կորոնավիրուսից առավել տուժած երկրներից է: 2020 թ.-ի ապրիլի 17-ի դրությամբ թագավորությունում գրանցվել է վարակի ավելի քան 177 հազար դեպք, մահացել է 18.5 հազար մարդ: