Search
Close this search box.

Վերջին տվյալները՝ կորոնավիրուսի հետևանքով մահացածների ու վարակակիրների մասին

Նոր տեսակի կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացածների թիվը հասել է 141 195-ի, հայտնում է Worldometers կայքը:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 2 115 624-ի, որոնցից ակտիվ վարակակիր է 1 446 958-ը: Նրանց 4 տոկոսի (51 110) վիճակը ծանր է, մյուս մասին՝ ավելի մեղմ: Կորոնավիրուսից ապաքինվել է 527 471 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է աշխարհի ավելի քան 210 երկրում:

Համաճարակի բռնկումից ի վեր վարակման մեծ թվով դեպքեր են արձանագրվել ԱՄՆ-ում (650 833), Իսպանիայում (180 816), Իտալիայում (165 155), Ֆրանսիայում (147 863), Գերմանիայում (135 633), Մեծ Բրիտանիայում (103 093):