Search
Close this search box.

Նոր տվյալներ՝ կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թվի մասին

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1․696 մլն դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1․85 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 430․000 մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (557.5 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (166.8 հազար), Իտալիան երրորդն է (156․3 հազար), Ֆրանսիան 4-րդ տեղում է (133.6 հազար), Գերմանիան 5-րդ տեղում է (127.8 հազար), Չինաստանը վարակվածների թվով արդեն 6-րդն է (83 000): Չինաստանում ապաքինվել է 77․800 մարդ։

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 114․2 հազար մարդ՝ ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 22 079: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է ավելի քան 105.9 հազար մարդ (օրական 3․5 հազար մարդ):