Search
Close this search box.

Կորոնավիրուսից նախարար է մահացել

Կիրակի Սոմալիի իշխանությունները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը․ զոհը Խիրշաբելե ինքնավար մարզի նախարար Խալիֆ Մումին Թոխոուն է, հաղորդում է Middle East Monitor-ը։

Նշվում է, որ Թոխոուն հոսպիտալացվել էր Մոգադիշոյի հիվանդանոցում կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալուց մեկ օր անց։

Նախարարի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել է Խիրշաբելեի փոխնախագահ Ալի Գուդլաու Հուսեյնը։

Տեղական ԶԼՄ-ները գրում են,որ հանգուցյալ նախարարը փետրվարին այցելել էր Մեծ Բրիտանիա։