Search
Close this search box.

Երկրներ, որոնք մեղմել են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները. բացվելու են դպրոց ու մանկապարտեզ

CNN հեռուստաալիքն անվանել է առաջին եվրոպական երկրները, որոնք թուլացրել են մեկուսացման ռեժիմը, որը սահմանվել էր իշխանությունների կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Այդ շարքին են դասվում Չեխիան, Ավստրիան եւ Դանիան:

Հեռուստաալիքը նշում է, որ Չեխիայի բնակիչներն արդեն կարող են ձեռքբերել ապրանքներ տեխնիկայի խանութներում եւ հեծանիվներ, ինչպես նաեւ խաղալ թենիս ու լողալ:

Ավստրիան պատրաստվում է բացել փոքր խանութները Զատկից հետո:

Դանիայում հաջորդ շաբաթ կբացվեն մանկապարտեզներն ու դպրոցները, իսկ Նորվեգիայում երեխաները կսկսեն հաճախել նախակրթարաններ մեկ շաբաթ անց:

Այդ երկրներն առաջինն են Արեւմուտքում, որոնք արդեն սկսել են աստիճանաբար ազատվել ավելի վաղ սահմանված խիստ միջոցառումներից, որոնք կոչված են զսպել կորոնավիրուսի տարածումը: