Search
Close this search box.

Նոր տվյալներ՝ կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների մասին

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1․436 մլն դեպք (նախօրեին վարակվել էր 82․8 հազար մարդ)՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1․601 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 355 000 մարդ, գրում է РБК-ն։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (466 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (153 հազար), Իտալիան երրորդն է (143․6 հազար), Գերմանիան (118․2 հազար), Ֆրանսիան 5-րդ տեղում են (118.7 հազար), Չինաստանը վարակվածների թվով արդեն 6-րդ տեղում է (82 924): Չինաստանում ապաքինվել է 77․700 մարդ։

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 95․731 մարդ՝ ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 18․279: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ համավարակից մահացել է ավելի քան 85.5 հազար մարդ: