Search
Close this search box.

Օպերատիվ շտաբը Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի մասին

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1 786 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 11 917, ապաքինվել է 957 մարդ, վերջին մեկ օրում ապաքինվել է 97 մարդ։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող օպերատիվ շտաբը, փոխանցում է РБК-ն։

Հիվանդության նոր դեպքերը գրանցվել են երկրի 57 շրջաններում։ Կորոնավիրուսն ընդհանուր առմամբ հայտնաբերվել է երկրի 81 մարզում։