Search
Close this search box.

ԱՄՆ-ում կորոնավիրուսից նախօրեին մահացել է 1973 մարդ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել։ Նախօրեին մահացել է 1 973 մարդ, ընդհանուր՝ ավելի քան 14 800, գրում է Ջոն Հոփքինսի համալսարանը։ Երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է 432 132 մարդ։

Ըստ այս ցուցանիշի՝ ԱՄՆ-ը շրջանցել է Իսպանիային, որտեղ մահացել է 14 700 մարդ։ Առողջացել է 23 906 հիվանդ։ Ներկա պահին մահվան դեպքերի թվով առաջատարն Իտալիան է, որտեղ մահացել է 17 699 քաղաքացի։