Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների աշխատանքը վերակենդանացման բաժանմունքում

Բրիտանացի բժիշկների պայքարը կորոնավիրուսի դեմ վերակենդանացման բաժանմունքում հայտնվել է տեսանյութում: Համապատասխան կադրերը հրապարակել է BBC News-ը:

Նշվում է, որ թղթակցին հաջողվել է մուտք գործել վերակենդանացման բաժանմունք: Նա բժիշկների աշխատանքը համեմատել է առաջնագծում պայքարող մարտիկների հետ: Իսկ բժիշկները խոսում են աննախադեպ ծանրաբեռնվածության մասին, միաժամանակ շեշտելով, որ, ամենայն հավանականությամբ, համաճարակի պիկը դեռ չի անցել:

Բժիշկներից մեկը շեշտել է, որ սկզբնական շրջանում կարծում էր, որ հիվանդները հիմնականում տարեց մարդիկ կլինեն՝ քրոնիկ հիվանդություններով: Սակայն իրականում պատկերը բոլորովին այլ է: Տեսանյութում բժիշկները նաև հորդորում են հետևել կառավարության հրահանգներին՝ վարակի դեպքերը նվազեցնելու համար:

Վերջին տվյալների համաձայն, Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի 52.2 հազարից ավելի դեպք է գրանցվել. մահացել է 4.9 հազար մարդ, ապաքինվել է 284 հիվանդ:

Ինչպես հաղորդվել է, վերակենդանացման բաժանմունքում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: