Search
Close this search box.

Միշիկը կգնա թե…Սերժ Սարգսյանի փեսային հրավիրել են ՀՔԾ

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցաքննության է հրավիրվել Հատուկ քննչական ծառայության: Այդ մասին հայտնում է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ից, քննվող քրեական գործերից մեկի շրջանակում Միքայել Մինասյանը ճանաչվել է որպես վկա:

Հարցին, թե քրեական ի՞նչ գործի շրջանակում է Միքայել Մինասյանը հարցաքննության կանչվել, ՀՔԾ խոսնակը չպարզաբանեց:

«Միքայել Մինասյանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին, մեզ հայտնի է, որ նա երկրում չէ», – նշեց ՀՔԾ խոսնակը:

Սոնա Գրիգորյան