Search
Close this search box.

Երեխան օգնություն է խնդրում՝ իր ծնողներին գտնելու հարցում

«Հայոց Մայրեր» ֆեյսբուքյան էջը գրում է.

Բարև Ձեզ Հայկուհի ջան, խնդրում եմ հրապարակման միջոցով օգնիր գտնեմ ծնողներիս։ Սա հաղորդում չի հանցագործության մասին։
Ես փնտրում եմ իմ կենսաբանական ծնողներիս։ Ծնվել եմ 1984 թ. ապրիլի 16 ից 20ը (ծննդիան վկայ. 20 ին) Գյումրիում տան պայմաններում։ Ծնունդ ընդունողը եղել է Գյումրու երկաթգծի ծննդատան աշխատող Կիման և հանդիսանալով միջնորդ՝ ներկայիս հորս բարեկամուհու միջոցով, գումարի դիմաց տվել են հորս։ Հորս բարեկամուհին ( Ջուլիկ ) աշխատել է նույն հիվանդանոցում լվաքատան վարիչ։ Իմ տեղեկություներով՝ մայրս եղել է Վրաստանի Ախարքալակի շրջանից, Գյումրիում ուսանող է եղել, անունը Գայանե։ Այս տեղեկությունները ստացել եմ իմ ներկայիս բարեկամներից, որը ես չեմ կարող հաստատել։ Կիման բնակվում է Գյումրիում։ Ջուլիկը բնակվում է Օդեսայում։ Խնդրում եմ ով՝ ինչ տեղեկություն իմանալու դեպքում կապ հաստատեք ինձ հետ, շատ շնորհակալ կլինեմ։

Մանրամասների համար զանգահարել 098381803