Search
Close this search box.

«Շատ ցավալի լուր». Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ ցավալի լուր. այս գիշեր կյանքից հեռացել է «Հաշմանդամների «Փարոս կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը: Իմ ավագ ընկերն էր, ում հետ տարիներ շարունակ իրականացրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարը:

Սուրենն ինձ միշտ ոգևորում էր, ասում էր՝ ձեր սերունդը պիտի նոր որակի փոփոխություն բերի, գործելու ձեր հերթն է: Պարոն Օհանյան ջան, շնորհակալ եմ մեր ընկերության, համատեղ աշխատանքի, վստահության և սիրո համար, որ տվել ես ինձ որպես ավագ զինակից: Կաշխատեմ արդարացնել քո սպասելիքները:

Աստված հոգիդ լուսավորի»: