Search
Close this search box.

Շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes CLS 550 մակնիշի 36 QD 526 համարանիշի, BMW մակնիշի 45 AC 555 համարանիշի, Toyota Camry մակնիշի 01 PR 088 համարանիշի, Toyota Camry մակնիշի 87 AՏ 788 համարանիշի և ՎԱԶ 2101 (Ջորի) մակնիշի 62 ԼՕ 261 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshayn.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։