Search
Close this search box.

«Ամենաբարձրաստիճան ձերբակալությունը»․ Փաշինյանը խոսել է Վերմիշյանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը։

«Այսօր տեղի ունեցավ Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալությունը:Մենք չենք կատակում, երբ ասում ենք կոռուպցիան տեղ չունի մեր երկրում:Մեզ համար չկան նախկին կամ ներկա կոռուպցիոներներ»,- Facebook-ի իր էջում գրել է նա: