Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Ողբերգական ավտովթար՝ Սևանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ. վարորդը՝ 37-ամյա բժիշկը, մահացել է

Հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը, ում քաղաքացիներն ու Սևանի շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։ Մահացած Ա. Բալայանը աշխատում էր Վանաձորի պոլիկլինիկայում և ծննդատանը և նա վերադառնալիս է եղել եղբոր աղջկա հարսանեկան արարողությունից։ Դեպքի վայր ժամանած մի քանի հոգի էլ ասում էին, որ 1 տարի առաջ այս օրը Վանաձորի ծննդատանը ծննդկան էր մահացել, ում հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում էին Ա. Բալայանին։ Վերջինս ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է նաև ատրճանակ, որը քննիչի կողմից առգրավվեց։

[smartslider3 slider=146]