Search
Close this search box.

Նորից վարկերի մասին

Հարգելի ընկերներ, մի քանի օր առաջվա, Վարկերի` խայտառակ , անմարդկային տոկոսադրույքների եւ թալանի մասին արվածս հայտարարությունը բավականին մեծ արձագանք է ստացել եւ շարունակում է դեռ ստանալ:

Ստանում եմ բազմաթիվ հաղորդագրություններ, տարբեր վարկատեսակների մասին խնդիրների շատ կարեւոր ինֆորմացիաներ եւ итд:

Այս ամենից անմասն չեն մնացել խնդրով շատ լուրջ անհանգստացած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հանդիպել եմ շատերի հետ, քննարկել եւ փոխանակվել անհրաժեշտ եւ շատ կարեւոր ինֆորմացիայով եւ նյութերով:

Ես շատ հստակ աղբյուրներից տեղեկացված եմ , որ այս խնդրով լրջագույնս անհանգստացած է նաեւ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ակնկալում եմ , որ առաջիկայում կտեսնենք անհրաժեշտ քայլերը ֆինանսավարկային կառույցների կողմից անհավասար պայմաններում իրականացվող քաղաքականության դեմ:

Հուսով եմ ` իրեն շրջապատած բանկային գիտելիքներով եւ ուղիղ առնչություն ունեցող գործընկերների կուռ բազմությունը բավականին խելամիտ կգտնվի եւ կշարունակի գիտակցել , որ ՀՀ քաղաքացին այլեւս բարձրագույն արժեք է, ուստի չի զլանա եւ կներկայացնի ոլորտում եւ ոլորտի պատճառով առաջացած իրական խնդիրները, այլապես ես ստիպված կլինեմ ավելի ուժգին հարվածներ հասցնել հստակ թիրախին:

✔️ Սահմանել տոկոսադրույքների խելամիտ վերին շեմ եւ Վերավարկավորել ներկայիս բարձր տոկոսադրույքներով վարկերը:

✔️Վերացնել երաշխավորության ինստիտուտը:

✔️Խիստ սահմանափակել գովազդային արշավները:

✔️ Վարկավորել 23 տարեկանից սկսած, 18-ից միայն ուսանողական վարկեր տրամադրել:

Վե’րջ թալանին, վե’րջ ունեզրկմանն ու պարտքով ապրելուն:✊💪✌️

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումից