Search
Close this search box.

Սոցապ նախարարության աշխատակիցը մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար է հափշտակել

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անվան տակ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար են  հափշտակել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոհար Մելքոնյանը, որն աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում եւ 2014 թվականի հունվարի 10-ից ազատվել է աշխատանքից, ըստ էության, վերջինս չի հաշտվել այդ մտքի հետ: Ու շարունակել է իր գործունեությունը:

Նախաքննություն իրականացնող մարմինը պարզել է, որ նա տեւական ժամանակ մի շարք քաղաքացիների շարունակել է ներկայանալ որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Լոռու թիվ 2-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: