Search
Close this search box.

Մոսկվայի կենտրոնում հայ վարորդին սխալմամբ են սպանել. ռուսական ԶԼՄ-ներ

Մոսկվայի կենտրոնում՝ Նովոսլոբոդսկայա մետրոյի մոտ, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության մանրամասները հայտնի են դարձել: REN TV-ի տեղեկացմամբ՝  որոշ տվյալների հաաձայն՝  888 համարանիշով Infiniti ավտոմեքենայում սպանվածը սովորական վարորդ է եղել: Հանցագործը 6 փամփուշտ է արձակել նրա վրա:

Պարզվել է, որ սպանված 38-ամյա Գեորգի Կ.-ն միայն վերջերս է դարձել գործարարի վարորդը: Մինչ այդ նա տաքսու վարորդ է աշխատել: Հեռուտաալիքի տվյալներով՝ Infiniti-ի սեփականատերը 33-ամյա մարզիկ Լեչա Սերբիեւն է: 2013-ին նա փաուերլիֆթինգի աշխարհի բաց գավաթում առաջին տեղն է զբաղեցրել:

Ենթադրվում է, որ մարզիկն այժմ բիզնեսով է զբաղվում: