Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում Սաակաշվիլիի կազմակերպած հավաքին մասնակցել է մոտ 2000 մարդ

Ուկրաինայի ՆԳ նախարարության տեղեկացմամբ՝ մայրաքաղաք Կիևի կենտրոնում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի մանսակցությամբ հանրահավաքի մասնակցիների թիվը եղել է մոտ 2000։ Կենտրոնական փողոցները հավաքի ժամանակ վերահսկել է շուրջ 3500 ոստիկան։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև այն մասին, որ խորհրդարանի շենքը բողոքի ակցիայի ժամանակ կրկնակի շղթայված է է եղել իրավապահների կողմից։ Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները 3 պահանջ պետք է ներկայացնեին կառավարությանը՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում և նոր ընտրական օրենք։

https://youtu.be/zNaMmlSzyjk