ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տպավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Ժնևում կայացած հանդիպման արդյունքներով, լրագրողներին հայտնել է գլխավոր քարուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Գուտերեշը կողմերին հորդորել է զարգացնել այդ հաջողությունը, որպեսզի արցախյան կարգավորման հարցում խաղաղ լուծման հասնեն:
Հիշեցնենք, որ երկու նախագահների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ: