Search
Close this search box.

Վրաստանից հեռացել է 50 հազար մարդ

Վրաստանի ՆԳՆ կայքում հրապարակված վիճակագրության համաձայն` 2017 թվականի հունվարից մինչ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից հեռացել է 2 մլն 910 հազար 387 Վրաստանի քաղաքացի, իսկ մուտք է գործել 2 մլն 860 հազար 942-ը` Վրաստանի քաղաքացի:

Այսպիսով, այս ժամանակահատվածում բնակչության արտահոսքը կազմել է 49 հազար 445 մարդ:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, այս տարի Վրաստանից մեկնած քաղաքացիների թիվը 13,1%-ով ավելի է 2016 թվականի նույն ցուցանիշից:

Ընդ որում, Վրաստան մուտք գործած քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.7%-ով:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից հեռացել է 2 մլն 573 հազար 484 Վրաստանի քաղաքացի, իսկ մուտք գործել 2 538 հազար 814 մարդ: