Search
Close this search box.

«Իրատես». ՀՀԿ-ն հետ է քաշել գործարարների «բատալիոնը» և առաջ քաշել մեկհոգանոց «մատյան գունդ»

«Իրատես» թերթը գրում է. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Դոնթի բանաձևով ԲՀԿ-ին հասած ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում: Տևական «դեբատներից» և «բոչկագլորումներից» հետո ՀՀԿ-ն հետ է քաշել գործարարների «բատալիոնը» և այնտեղ ուղարկել մեկհոգանոց «մատյան գունդ», ի դեմս ՀՀԿ-ական երիտակտիվիստ, Տիգրան Սարգսյանի երբեմնի խորհրդական Միհրան Հակոբյանի, որն աչքի է ընկնում ոչ միայն Արևմուտք-Յուրոփի նկատմամբ առանձնապես ոչ մեծ սիրով, այլև իր ընդգծված ազգայնական-արմատական հայացքներով:

Ի դեպ, վերջինս ընդգրկված էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում. սեփականաշնորհման օրենքի ընդունման համար ՀՀԿ-ին այդ հանձնաժողովում ձայները չեն հերիքել, և նրան այդ ժամանակ «ստիպված» են եղել ուղարկել տնտեսական հանձնաժողով։ «Հիմա Միհրանը «քյալլա կտա» էդ հանձնաժողովում, ի միջի այլոց, ինքն ավելի լավ է խոսում անգլերեն, քան նույն էդ հանձնաժողովի նախագահը, ու կասի` ինչն ինչից հետո է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: