Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. 25–ամյա վարորդը BMW X6-ով տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում

Հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան 62 շենքի բնակիչ, 25-ամյա Մինաս Մինասյանը Երևան –Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, իր վարած BMW X6 մակնիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 30 մետր առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Մինասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ աջ կողմի առջևի և հետևի անվահեծանները կոտրվել են:

[smartslider3 slider=137]